Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին

Բաժանորդագրվել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև արցախահայերի վերադարձի իրավունքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։

Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

Leave a comment