Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։ Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»։