https://arm.sputniknews.ru/20261010/srbvoc-targmanchac-tvoni-aritvov-ezras-srbazany-teladrutjun-e-kardacel-107949209.html
Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով Եզրաս սրբազանը թելադրություն է կարդացել
Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով Եզրաս սրբազանը թելադրություն է կարդացել
Sputnik Արմենիա
Թելադրվող տեքստը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից էր: 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T18:13+0400
2026-10-10T18:13+0400
2026-10-10T18:13+0400
ռուսաստան
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
թելադրություն
մոսկվա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107948589_0:0:1280:721_1920x0_80_0_0_85f9f09124ca14871a6aabaf6a97164f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սրբոց Թարգմանչաց տոնը, և այդ առիթով Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցում, ինչպես նաև թեմի ծուխերում միաժամանակ մեկնարկել է «Գրում եմ հայերեն թելադրություն» համառուսաստանյան ամենամյա նախաձեռնությունը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։Թելադրվող տեքստի բնագիրը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից է եղել:Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարում երևում է, որ տեքստն ընթերցել է թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։Թեմից հայտնում են, որ համառուսաստանյան թելադրությունը խորհրդանշական ակցիա է, որի նպատակն է սփյուռքում հայերենի անխաթար պահպանումը, գրագիտության բարձրացումը:Թելադրության արդյունքներն ամփոփել են քահանաներն ու հայորդյաց տան ուսուցիչները:Բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, իսկ հաղթողները՝ գովասանագրեր և հոգևոր գրքեր:Նշենք, որ Սուրբ Թարգմանիչների տոնը (ամբողջական անունը` Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց տոնը) հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107948589_0:0:1140:854_1920x0_80_0_0_bfabfb5b9c08788664e9c1e8dadb3cc2.jpg.webp
ռուսաստան, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, թելադրություն, մոսկվա
ռուսաստան, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, թելադրություն, մոսկվա
Թելադրվող տեքստը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից էր:
Թելադրվող տեքստի բնագիրը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից է եղել:
Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարում երևում է, որ տեքստն ընթերցել է թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Թեմից հայտնում են, որ համառուսաստանյան թելադրությունը խորհրդանշական ակցիա է, որի նպատակն է սփյուռքում հայերենի անխաթար պահպանումը, գրագիտության բարձրացումը:
Թելադրության արդյունքներն ամփոփել են քահանաներն ու հայորդյաց տան ուսուցիչները:
Բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, իսկ հաղթողները՝ գովասանագրեր և հոգևոր գրքեր:
Նշենք, որ Սուրբ Թարգմանիչների տոնը (ամբողջական անունը` Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց տոնը) հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։