Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:

Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, գրել է.

«Ղարաբաղյան կլանի փսլինքներ, այ թռած ոչնչություններ, դուք մեր պետականության և անկախության թշանմին եք, այս անգամ չեք փախնելու:

Ժողովուրդ, հլա սրանց տեսեք»:

Սպառնալիքներին անդրադարձել է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:

«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:

Leave a comment