ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես քաղաքացին կարող է հասկանալ՝ ընդգրկված է ընտրողների ցուցակում, թե ոչ։
ԿԸՀ տարածած հաղորդագրությունում ասվում է. «https://www.elections.am/ կայքի ընտրողների ռեգիստրում կամ https://elections.mia.gov.am կայքի ընտրողների ցուցակներում որոնման հատվածում գրեք ձեր տվյալները՝ անուն ազգանուն, հայրանուն։
Չհայտնաբերելու դեպքում, պետք է դիմեք ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (թեժ գիծ՝ 8422):
Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի 26-ի 14։00-ն։
Կարևոր նկատառում․ Դուք կարող եք որոնել ոչ միայն ձեր տվյալները, այլ նաև այլ ընտրողների և իրենց վերաբերյալ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ևս դիմել լիազոր մարմին»։
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7–ին։