Պուտինը և Սի Ծինփինը տեսնում ԱՄՆ վարչակազմի հետ շփումների հնարավորություն․ Ուշակով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև տեսակոնֆերանսի ընթացքը, անվանել է այն բովանդակալից։ 

«Մենք աջակցում ենք միմյանց ազգային շահերին վերաբերող հիմնական հարցերում։ Արտաքին մարտահրավերների դիմաց մեր երկրները գործում են, ինչպես ասում են մեր չինացի ընկերները, մեջք մեջքի և կարող են հույս դնել միմյանց վրա», – ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները տեսնում են բացվող հնարավորություններ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ շփումներում։

Պուտինի և Սի Ծինփինի զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։

Leave a comment