Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 17-ին՝ ժամը 15։18-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Leave a comment