Երգչուհի, մոդել Անահիտ Սիմոնյանի ու սիրված երգիչ Հայկոյի որդին՝ Արմանն այսօր դառնում է 15 տարեկան։ Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում ու հուզիչ գրառոuմ կատարել.
«Մի ժամանակ դու տեղավորվում էիր իմ ձեռքերի մեջը, հիմա զբաղեցնում ես իմ ամբողջ սիրտը։ Դու իմ առաջին վախն էիր, և իմ ամենամեծ սերը։
Քեզ հետ ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում գիշերն արթուն պառկել և միևնույն ժամանակ երջանիկ լինել։
Դու սովորեցրիր ինձ լինել ավելի ուժեղ, ավելի հասուն, ավելի համբերատար… և սիրել այնպես, ինչպես ես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ։
Այսօր քո ծննդյան օրն է, և ես ունեմ ևս մեկ պատճառ՝ շնորհակալ լինելու քեզ համար։
Եվ նույնիսկ երբ դու մեծանաս, նույնիսկ երբ ունենաս քո սեփական աշխարհը, քո սեփական ճանապարհները և քո սեփական մարդիկ՝ հիշիր. դու միշտ ինձ ունես։
Քո մայրը։ Քո տունը։ Քո ամենախաղաղ և ամենահավատարիմ սերը»։