«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Օրենբուրգին» ու դարձել փոխչեմպիոն։

Կրասնոդարցիները երրորդ գոլն 88-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 25-ամյա կիսապաշտպանն ավարտված առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ տուրում Սպերցյանը կրկնել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների ռեկորդը։

Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը վերջին տուրում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ռոստովի» նկատմամբ։

«Զենիթը» մրցաշրջանն ավարտել է 68 միավորով և 2 միավոր առաջ անցել «Կրասնոդարից», որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։



Leave a comment