Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Բայց խոստովանեք` չքնաղ տեսարան է, որ Հայաստանի երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի` եթերում: Նրանք անօգնական են`սեփական տգիտության առջև:
Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա´ է ժողովրդավարության ուժը«: