https://arm.sputniknews.ru/20260517/hajastani-anvtangutjan-arevmtjan-erashkhiqnery-cucadrakan-khagh-en-makarenkvo-102186960.html
Հայաստանի անվտանգության արևմտյան երաշխիքները ցուցադրական խաղ են. Մակարենկո
Հայաստանի անվտանգության արևմտյան երաշխիքները ցուցադրական խաղ են. Մակարենկո
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը պնդում է՝ Հայաստանի գլխավոր խնդիրն է բարելավել կապերը այն ուժերի հետ, որոնք այսօր իրական… 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T21:31+0400
2026-05-17T21:31+0400
2026-05-17T21:31+0400
հայաստան
արևմուտք
հարավային կովկաս
ամն
եվրամիություն
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
օլեգ մակարենկո
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102134213_0:0:1281:720_1920x0_80_0_0_0a4ad3702e7287b7632e7c41a68daab6.jpg.webp
Կազմակերպչական կառույցները, որոնք նախատեսված են համաշխարհային միջավայրում կարգուկանոն և անվտանգություն ապահովելու համար, այժմ չեն գործում: ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աճում են ՆԱՏՕ-ի շուրջ տարաձայնությունները, Էմիրությունները պաշտոնապես հայտարարել է 2026 թվականի մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+- ից դուրս գալու մասին, Հայաստանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ն իրեն չի հետաքրքրում, փոխարենը շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերից օգուտ ապահովող ԵԱՏՄ-ով։ Այսինքն` հիմա այնպիսի քաոսային իրավիճակ է, երբ գերտերությունները կտրականապես տարբեր շահեր են հետապնդում ամենուր։ Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Օլեգ Մակարենկոն։Վրաստանում հասկանում էին, որ իրենց ուզում են որպես գործիք օգտագործել Ռուսաստանի դեմՍտեղծված իրավիճակում տարածաշրջանային անվտանգության երաշխիքների խնդիրը դարձել է աշխարհակարգի կարևորագույն տարրերից մեկը։ Փորձագետը հարց է տալիս՝ կարելի՞ է արդյոք տվյալ իրավիճակում ձևավորել առանձին վերցրած Հարավային Կովկասի անվտանգության կառույց։ Կամ էլ կառույց, որը կերաշխավորեր այդ տարածաշրջանային անվտանգությունը։ Նրա խոսքով` սա դժվար խնդիր է մի քանի պատճառով։Մակարենկոն պարզաբանում է՝ չափից դուրս տարբեր ուղղվածության ուժեր են այժմ ղեկավարում մեր տարածաշրջանի երեք պետությունները։ Եվ չափազանց հակադիր են այդ երկրների տնտեսական վերնախավերի ուղղվածության վեկտորները։ Հայաստանն ու Ադրբեջանը, օրինակ, ինքնին բավական բարդ դաշնակիցներ ու բանակցողներ են։Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Սակայն այս երկրների միջև անխտիր բոլոր շփումները հիմա ըստ էության չեն կարող փոխվստահելի լինել։ Այո՛, պատերազմը կարծես ավարտվել է, բայց հարաբերությունների բարդությունը, միմյանց հանդեպ անվստահությունը դեռ պահպանվում է։Հայաստանում ՌԴ–ի հիբրիդային ազդեցության մասին խոսակցությունները «քոռ կոպեկ» չարժեն․ ԱրեշևՆրա խոսքով` Հայաստանի և Վրաստանի միջև միասնական հարաբերությունների կառուցումը նույնպես խնդրահարույց է. եթե այսօրվա Հայաստանի ղեկավարությունը նայում է դեպի Արևմուտք, ապա վրացական իշխանությունների հայացքն ուղղված է դեպի «ներս»։ Այլ կերպ ասած` Վրաստանը որոշակիորեն հեռանում է Արևմուտքից և բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում Ռուսաստանի հետ իր հարաբերություններին։Այնտեղ հասկանում են, որ արևմտյան քաղաքական վերնախավերը Վրաստանին Ռուսաստանի դեմ կօգտագործեն որպես յուրօրինակ «պարսպակործան գործիք»։ Անպայման կփորձեն Վրաստանին օգտագործել Ռուսաստանի քաղաքական և ռազմական վիճակն առավելագույնս բարդացնելու համար։ Քաղաքագետը հիշեցրեց, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վրացիներին փաստացի ստիպում էին պատերազմ սկսել:Արևմտյան անվտանգային կառուցվածքը «ստից բան» էՓորձագետը համոզված է`Հայաստանի անվտանգությունը երաշխավորող ենթակառուցվածքներ ստեղծելու համար Եվրամիությանը կամ Միացյալ Նահանգներին դիմելն այժմ անօգուտ և անիմաստ մտահղացում է։ ԵՄ-ն՝ որպես քաղաքական դաշինք, գտնվում է մի վիճակում, երբ նրան գերտերություն կարելի է անվանել մեծ վերապահումով։Մակարենկոն հիշեցրեց` օրինակ`Ֆրանսիան ոչ վաղ անցյալում կորցրեց Աֆրիկան, հանձնեց առանց կռվի, քանի որ ի վիճակի չէր դիմադրություն ցույց տալ։«Այսօր ֆրանսիացիներն ի վիճակի չեն մարտական գործողություններ վարել աշխարհի որևէ տարածաշրջանում։ Կկարողանա՞ն անհրաժեշտության դեպքում սպառազինել նույն Հարավային Կովկասը։ Դժվար թե»,– ասաց փորձագետը:Նա նշեց` Ֆրանսիան հայտնվել է էներգետիկ ճգնաժամի շեմին, որը երկար է տևելու՝ տարիներ շարունակ։ Դա ամենևին չի բարելավի երկրի արդյունաբերական բազան, թեև ի պատիվ իրենց` ֆրանսիացիները կարողացան պահպանել միջուկային էներգիան։«Կամ էլ վերցնենք Գերմանիան,– ասաց Մակարենկոն,– այդ երկիրը հիմա պիտի մտահոգվի սեփական անվտանգության և սեփական զինված ուժերի ստեղծման խնդիրներով»։Այնպես որ, փորձագետի խոսքով, եվրոպացիների խոսույթն այն մասին, թե կարող էին երաշխավորել Հայաստանի անվտանգությունը նման՝ բավական բարդ տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, ընդամենը հռետորաբանություն է ու ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, իսկ Ֆրանսիայի և Հայաստանի առաջնորդների ջերմ հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան «ցուցադրական խաղ հանդիսատեսի համար»՝ խորամանկություն, «ստից բան»։Իսկ ԱՄՆ-ն լրջորեն և երկար ժամանակով «խրվել է» իրանական հակամարտության մեջ։ Ամերիկացիները հայտարարում են Իրանին պարտության մատնելու մասին, մինչդեռ Իրանը, ըստ քաղաքագետի, ոչ միայն չի պարտվում, այլ հենց հաղթում է պատերազմում: Ամերիկացիները չեն կարող ստիպել Իրանի ղեկավարությանը ստորագրել մի պայմանագիր, որը բառացիորեն փորձում են պարտադրել այդ երկրին։ Ուրեմն ումի՞ց է փորձում անվտանգություն ապահովել ԱՄՆ-ն Հարավային Կովկասում։Մակարենկոն ընդգծեց` անվտանգության համակարգ պետք է կառուցել նրանց հետ, ովքեր տարածաշրջանում իրական քաղաքականություն են վարում։Քաղաքագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը, օրինակ, թեև իր թիկունքում ունի Թուրքիա և Իսրայել, բայց Նախիջևանին հասցված սադրիչ հարվածից հետո չհամարձակվեց պատասխանել Իրանին։ Ինչ-որ պահի Բաքուն փորձեց այդ թեմայով կոշտ խոսել, բայց արագ «փուքսը թողեց», անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան։Մակարենկոն նշեց ևս մեկ կարևորագույն գործոն՝ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմավարական պայմանագիրը (անվտանգության և համագործակցության մասին)։ Ընդ որում, Իրանը պարզ ասում է, որ Հայաստանը պետք է բացարձակապես ինքնուրույն քաղաքականություն վարի, և որ իր համար անթույլատրելի է պետական սահմանների որևէ փոփոխություն Հարավային Կովկասում։Այնպես որ, ըստ քաղաքագետի, Հայաստանի գլխավոր խնդիրն է` կարողանալ բարելավել կապերը այն ուժերի հետ, որոնք այսօր ներկա են տարածաշրջանում և իրական քաղաքականություն են վարում, և չարժե ստեղծել «կազմակերպություն հանուն կազմակերպության» կամ «կառույց հանուն կառույցի». դա առնվազն անօգուտ է և անիմաստ, ավելի ճիշտ՝ վտանգավոր։
արևմուտք
հարավային կովկաս
ամն
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102134213_149:0:1109:720_1920x0_80_0_0_a7c13fb37fe7fcf4585c36a1e52ab888.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
հայաստան, արևմուտք, հարավային կովկաս, ամն, եվրամիություն, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, օլեգ մակարենկո, հեղինակներ, видео
հայաստան, արևմուտք, հարավային կովկաս, ամն, եվրամիություն, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, օլեգ մակարենկո, հեղինակներ, видео
Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը պնդում է՝ Հայաստանի գլխավոր խնդիրն է բարելավել կապերը այն ուժերի հետ, որոնք այսօր իրական քաղաքականություն են վարում տարածաշրջանում:
Կազմակերպչական կառույցները, որոնք նախատեսված են համաշխարհային միջավայրում կարգուկանոն և անվտանգություն ապահովելու համար, այժմ չեն գործում: ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աճում են ՆԱՏՕ-ի շուրջ տարաձայնությունները, Էմիրությունները պաշտոնապես հայտարարել է 2026 թվականի մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+- ից դուրս գալու մասին, Հայաստանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ն իրեն չի հետաքրքրում, փոխարենը շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերից օգուտ ապահովող ԵԱՏՄ-ով։ Այսինքն` հիմա այնպիսի քաոսային իրավիճակ է, երբ գերտերությունները կտրականապես տարբեր շահեր են հետապնդում ամենուր։ Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Օլեգ Մակարենկոն։
Վրաստանում հասկանում էին, որ իրենց ուզում են որպես գործիք օգտագործել Ռուսաստանի դեմ
Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային անվտանգության երաշխիքների խնդիրը դարձել է աշխարհակարգի կարևորագույն տարրերից մեկը։ Փորձագետը հարց է տալիս՝ կարելի՞ է արդյոք տվյալ իրավիճակում ձևավորել առանձին վերցրած Հարավային Կովկասի անվտանգության կառույց։ Կամ էլ կառույց, որը կերաշխավորեր այդ տարածաշրջանային անվտանգությունը։ Նրա խոսքով` սա դժվար խնդիր է մի քանի պատճառով։
Մակարենկոն պարզաբանում է՝ չափից դուրս տարբեր ուղղվածության ուժեր են այժմ ղեկավարում մեր տարածաշրջանի երեք պետությունները։ Եվ չափազանց հակադիր են այդ երկրների տնտեսական վերնախավերի ուղղվածության վեկտորները։ Հայաստանն ու Ադրբեջանը, օրինակ, ինքնին բավական բարդ դաշնակիցներ ու բանակցողներ են։
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Սակայն այս երկրների միջև անխտիր բոլոր շփումները հիմա ըստ էության չեն կարող փոխվստահելի լինել։ Այո՛, պատերազմը կարծես ավարտվել է, բայց հարաբերությունների բարդությունը, միմյանց հանդեպ անվստահությունը դեռ պահպանվում է։
Այնտեղ հասկանում են, որ արևմտյան քաղաքական վերնախավերը Վրաստանին Ռուսաստանի դեմ կօգտագործեն որպես յուրօրինակ «պարսպակործան գործիք»։ Անպայման կփորձեն Վրաստանին օգտագործել Ռուսաստանի քաղաքական և ռազմական վիճակն առավելագույնս բարդացնելու համար։ Քաղաքագետը հիշեցրեց, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վրացիներին փաստացի ստիպում էին պատերազմ սկսել:
Արևմտյան անվտանգային կառուցվածքը «ստից բան» է
Փորձագետը համոզված է`Հայաստանի անվտանգությունը երաշխավորող ենթակառուցվածքներ ստեղծելու համար Եվրամիությանը կամ Միացյալ Նահանգներին դիմելն այժմ անօգուտ և անիմաստ մտահղացում է։ ԵՄ-ն՝ որպես քաղաքական դաշինք, գտնվում է մի վիճակում, երբ նրան գերտերություն կարելի է անվանել մեծ վերապահումով։
Մակարենկոն հիշեցրեց` օրինակ`Ֆրանսիան ոչ վաղ անցյալում կորցրեց Աֆրիկան, հանձնեց առանց կռվի, քանի որ ի վիճակի չէր դիմադրություն ցույց տալ։
«Այսօր ֆրանսիացիներն ի վիճակի չեն մարտական գործողություններ վարել աշխարհի որևէ տարածաշրջանում։ Կկարողանա՞ն անհրաժեշտության դեպքում սպառազինել նույն Հարավային Կովկասը։ Դժվար թե»,– ասաց փորձագետը:
Նա նշեց` Ֆրանսիան հայտնվել է էներգետիկ ճգնաժամի շեմին, որը երկար է տևելու՝ տարիներ շարունակ։ Դա ամենևին չի բարելավի երկրի արդյունաբերական բազան, թեև ի պատիվ իրենց` ֆրանսիացիները կարողացան պահպանել միջուկային էներգիան։
«Կամ էլ վերցնենք Գերմանիան,– ասաց Մակարենկոն,– այդ երկիրը հիմա պիտի մտահոգվի սեփական անվտանգության և սեփական զինված ուժերի ստեղծման խնդիրներով»։
Այնպես որ, փորձագետի խոսքով, եվրոպացիների խոսույթն այն մասին, թե կարող էին երաշխավորել Հայաստանի անվտանգությունը նման՝ բավական բարդ տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, ընդամենը հռետորաբանություն է ու ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, իսկ Ֆրանսիայի և Հայաստանի առաջնորդների ջերմ հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան «ցուցադրական խաղ հանդիսատեսի համար»՝ խորամանկություն, «ստից բան»։
Իսկ ԱՄՆ-ն լրջորեն և երկար ժամանակով «խրվել է» իրանական հակամարտության մեջ։ Ամերիկացիները հայտարարում են Իրանին պարտության մատնելու մասին, մինչդեռ Իրանը, ըստ քաղաքագետի, ոչ միայն չի պարտվում, այլ հենց հաղթում է պատերազմում: Ամերիկացիները չեն կարող ստիպել Իրանի ղեկավարությանը ստորագրել մի պայմանագիր, որը բառացիորեն փորձում են պարտադրել այդ երկրին։ Ուրեմն ումի՞ց է փորձում անվտանգություն ապահովել ԱՄՆ-ն Հարավային Կովկասում։
Մակարենկոն ընդգծեց` անվտանգության համակարգ պետք է կառուցել նրանց հետ, ովքեր տարածաշրջանում իրական քաղաքականություն են վարում։
«Հետևաբար, եթե խոսենք Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, ապա իսկապես կարելի է հիշատակել միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Իրանը։ Այսինքն՝ Ռուսաստանն իր ռազմակայաններով, և Իրանը, որը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիմակայության արդյունքում արդեն ծանրակշիռ աշխարհաքաղաքական ուժ է դարձել։ Այդ պետությունների հետ հաշվի կնստեն բոլոր լուրջ և ազդեցիկ խաղացողները»,– նշեց նա։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը, օրինակ, թեև իր թիկունքում ունի Թուրքիա և Իսրայել, բայց Նախիջևանին հասցված սադրիչ հարվածից հետո չհամարձակվեց պատասխանել Իրանին։ Ինչ-որ պահի Բաքուն փորձեց այդ թեմայով կոշտ խոսել, բայց արագ «փուքսը թողեց», անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան։
Մակարենկոն նշեց ևս մեկ կարևորագույն գործոն՝ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմավարական պայմանագիրը (անվտանգության և համագործակցության մասին)։ Ընդ որում, Իրանը պարզ ասում է, որ Հայաստանը պետք է բացարձակապես ինքնուրույն քաղաքականություն վարի, և որ իր համար անթույլատրելի է պետական սահմանների որևէ փոփոխություն Հարավային Կովկասում։