Իրանը սպառնացել է «ոչնչացնել» ԱՄՆ ռազմաբազաները Պարսից ծոցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Պարսից ծոցի հարավային հատվածում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները «կդառնան անգործունակ»։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստվում է «կառուցել նոր կարգ» տարածաշրջանում։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը թույլ չեն տվել, որ որևէ նավ անցնի Օրմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային հատվածում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կդառնան անգործունակ»,-հայտարարել է Զոլֆաղարին։

Նրա հայտարարությունները հնչում են տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ Օրմուզի նեղուցի և Իրանի շուրջ զարգացումների պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment