Հայաստանից անգամ մեկ մարդ չի գնալու այլ երկրի համար կռվելու, այսօր Երևանում իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով մի կնոջ հարցի, թե արդոք ճի՞շտ է տեղեկատվությունը, որ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակի դեպքում 300 000 հայ զինվոր ուղարկելու է ՌԴ` այսպես կոչված հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։
«Վստահ եղեք` անգամ մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Մեր մարդիկ ծառայելու են մեր ուժեղ, կահավորված, ճիշտ տեխնիկայով բանակում, ինչը այս մարդիկ քանդեցին հիմնահատակ»,– ասել է Կարապետյանը։