Կարեն Սարգսյանը 2026 թվականի Եվրոպայի սամբոյի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ, 58 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Սարգսյանը դարձել է 2026 թվականի Եվրոպայի սամբոյի չեմպիոն։

Թբիլիսիում կայացած մրցաշարի եզրափակչում հայ սամբիստը 2:1 հաշվով հաղթել է վրացի մարզիկ Վախթանգի Չիդրաշվիլիին։ Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Սարգսյանը նաև հաղթել է Ռուսաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է մրցաշարում։ Մեր թիմն ընդհանուր առմամբ ունի 6 մեդալ։

Leave a comment