ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱՄԷ-ի «Բարաքահ» ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում են Աբու Դաբիի իշխանությունները։
Տուժածներ չկան, ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է, հայտարարել են Դուբայի իշխանությունները։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին Աբու Դաբիում տեղի ունեցած հզոր պայթյունների մասին, սակայն դրանց պատճառը անհայտ էր։