Պատանիների հավաքականը, մարզիչ Տիգրան Վարոսյանի գլխավորությամբ, մասնակցում է մայիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում մեկնարկած ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարին։ Մեդալների համար պայքարում են Չինաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Ղրղզստանի, Բելառուսի, Սլովենիայի, Հունաստանի, Սերբիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության 231 մարզիկ-մարզուհիներ։
Մրցաշարի առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար։ 50 կգ քաշային Արմեն Մաթևոսյանը, Ռուսաստանի ներկայացուցիչների նկատմամբ տանելով հինգ հաղթանակ, զբաղեցրել է առաջին տեղը և նվաճել ոսկե մեդալ։
55 կգ քաշային Նարեկ Դավթյանը հաղթել է առաջին գոտեմարտում, սակայն հաջորդում պարտություն կրել։ Այնուհետև նա հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը սփոփիչ գոտեմարտերում, որտեղ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ տարել է չորս հաղթանակ և նվաճել բրոնզե մեդալ։