ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան մի քանի ավիաչվերթեր ուշանում են։ Այդ մասին վկայում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց լուսատախտակի տվյալները։
Ուշացումով Հայաստանի մայրաքաղաք կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից երկու չվերթ, Սոչիից մեկ չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթեր։
Բացի այդ, ուշացումով կժամանի նաև «Wizz Air» ավիաընկերության Լառնակայից ժամանող ինքնաթիռը։ Չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ շաբաթ օրը ժամը 22:00-ից մինչև կիրակի ժամը 07:00-ը Ռուսաստանի տարբեր շրջանների վրա ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 556 անօդաչու թռչող սարք։