Միայն Արցախի գաղթի ճանապարհին 60 քաղաքացի է մահացել, չարիքի իշխանություն է սա

Արցախի գաղթի ճանապարհին 60 հայ քաղաքացի է մահացել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«5 տարի առաջ հենց այս օրերին հրապարակում մենք ձեզ ասում էինք, որ մեր երկրին ողբերգություն բերած իշխանությունը եթե վերարտադրվի, շատ թանկ ենք վճարելու։ Դժբախտաբար, այդ իշխանությունը կարողացավ ձեզ խաբել և վերարտադրվել։ 2023 թվականին տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտում, հայաթափում, միայն գաղթի ճանապարհին 60 հայ քաղաքացի է մահացել։ 2024 թվականին առանց որևէ կրակոցի Տավուշում մեր ռազմավարական դիրքերը հանձնեց թշնամուն։ Հիմա ձեր քվեն է ուզում, որպեսզի Ալիևի առաջ կատարի իր պարտականությունը։ Երրորդ անգամ խաբվելը անդառնալի է լինելու»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Leave a comment