Լոռու մարզում Պապիկյանի գլխավորած քարոզարշավը խոչընդոտելու համար 10 մարդ է ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20260516/lvoru-marzum-papikjani-glkhavvorats-qarvozarshavy-khvochyndvotelu-hamar-10-mard-e-dzerbakalvel-102269216.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Պապիկյանը ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել Սամվել Կարապետյանի աջակիցներին։

Sputnik Արմենիա

Պապիկյանը ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել Սամվել Կարապետյանի աջակիցներին։

2026-05-16T20:28+0400

true

PT1M23S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102268106_150:0:619:352_1920x0_80_0_0_fbb81be8a5edb3f70f52f4c8ec13d088.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լոռի, ներքին գործերի նախարարություն (նգն), քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, видео

լոռի, ներքին գործերի նախարարություն (նգն), քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, видео

Բաժանորդագրվել

Սուրեն Պապիկյանն այդ միջադեպի ընթացքում հայտարարեց, որ քաղաքական դաս կտան «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցներին ցուցում տվողներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Անձինք ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասացին գերատեսչությունից։

Մինչ այդ Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։

Գործազրկությունն աճել է․ Նարեկ Կարապետյանը՝ Վարդենիսում ՔՊ-ի բերած փոփոխությունների մասին

Նրանք նաև վանկարկում էին «Սամվել, Սամվել», «Սամվել, վարչապետ»։ Լոռիում ՔՊ–ի քարոզարշավը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (արձակուրդում է գտնվում) դրանից հետո սկսեց մեքենայից բղավել, որ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են։

«Ճանապա՛րհ, բացե՛ք ճանապարհը։ Հիմա դուք հանցագործություն եք կատարում, քրեորեն պատժելի արարք է։ Մենք քաղաքական դաս կտանք ձեզ ցուցում տվողներին»,– դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներին` ասաց Պապիկյանը։

Նա ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել քաղաքացիներին և նրանց անվանեց «կարգազանց խուլիգաններ»։

Կարապետյանի կողմնակիցների պատնեշը ճեղքելով` Պապիկյանը հանդարտվեց և սկսեց իրենց աջակիցների հետ միասին վանկարկել` «Նիկոլ, վարչապետ»։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment