Ինձ համար հեշտ չի եղել, բայց երբեք չեմ փոշմանել․ Տաթև Զորյան (տեսանյութ)
«Եթե ցանկանում եք զբաղվել քաղաքականությամբ, մինչև վերջ գնացեք». Տաթև Զորյան «Ա1+»-ի «Կինը և քաղաքականությունը» շարքի հերթական թողարկման հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Տաթև Զորյանը։
«Քաղաքականությունը տղամարդկանց զբաղմունք չէ։ Այն բոլոր այն մարդկանց գործն է, ովքեր ունեն բավարար գիտելիք, կամք, ինտելեկտ և դիմացկունություն՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու և արժեք ստեղծելու համար։
Եթե ցանկանում եք զբաղվել քաղաքականությամբ, մինչև վերջ գնացեք։ Ինձ համար էլ հեշտ չի եղել, բայց երբեք չեմ փոշմանել, որ եղել եմ քաղաքական գործընթացների մասը», – ասում է նա։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք կանանց քաղաքական մասնակցությանը, կին քաղաքական գործիչների նկատմամբ առկա կարծրատիպերին, քաղաքական բուլինգին, առաջիկա ընտրություններին և ընդդիմության մարտահրավերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։