Թուրքիայի Սամսուն քաղաքում պայթած ԱԹՍ–ն ուկրաինական է եղել․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` միջադեպի պատճառ կարող էր լինել ռուսական տարածաշրջանների վրա հարձակման ժամանակ տեխնիկական անսարքությունը կամ ընթացքից շեղվելը:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքական Սամսուն քաղաքում պայթած դրոնը ուկրաինական էր։ Այս մասին գրում է տեղական «Doğru Haber» պարբերականը, որի տեղեկություններով՝ ուկրաինական «Մայա» դրոն-ծուղակը կարող էր ուղղված լինել դեպի Ղրիմ կամ Կրասնոդարի երկրամաս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող խոշոր նավահանգստային Սամսուն քաղաքում մի քանի տուն է վնասվել Սև ծովի կողմից եկած դրոնի ընկնելու հետևանքով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` միջադեպի պատճառ կարող էր լինել ռուսական տարածաշրջանների վրա հարձակման ժամանակ տեխնիկական անսարքությունը կամ ընթացքից շեղվելը:

Ուկրաինական կողմը Ղրիմի և Ռուսաստանի այլ շրջանների վրա հարձակումների ժամանակ կիրառում է «Մայա» դրոն-ծուղակներ՝ ավելի մեծ և վտանգավոր օդային թիրախների կեղծ գրոհով ծանրաբեռնելով ՀՕՊ համակարգերը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԹՍ-ն ընկել է Թուրքիայի Սամսուն քաղաքի փողոցներից մեկում, վնասվել են երկու շենքի տանիքներ և պատուհաններ: Նախնական տվյալներով՝ դրոնի ընկնելու հետևանքով տուժածներ չկան:

Leave a comment