Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտում է Եկեղեցու դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործող

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները․ X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը:

Ինչպես նշվում է, Եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։

FOREF-ն ընդգծել է, որ աա լուրջ մտահոգություններ է առաջացնում կրոնական ազատության խախտումների վերաբերյալ այն երկրում, որը հպարտանում է նրանով, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին:

Կազմակերպությունը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը՝ վերացնել «հոգևորականների ինստիտուտը», եպիսկոպոսների ճանապարհորդության արգելքը՝ Եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը կանխելու համար, և Եկեղեցու այլ հոգևորականների շարունակական կալանքը:

«Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և էթիկական տեսանկյունից: Դրանք վնասում են ոչ միայն Եկեղեցուն, այլև ամբողջ երկրին ու ազգին», – նշել է Յան Ֆիգելը:

 

Leave a comment