Քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել մի տարեց տղամարդ՝ իր երախտագիտությունը հայտնելու կատարված աշխատանքի համար։
Քաղաքացին ողջունել է Փաշինյանին և նշել, որ հնարավորություն է ստացել սրտի ստենտավորման վիրահատություն տանել, նաև թոշակն է բարձրացել 24 հազար դրամով։
«Ձեզնից շատ շնորհակալ ենք, որ էս ամեն բանն անում ես ժողովրդի համար․․․ »,- դիմելով Փաշինյանին՝ ասել է քաղաքացին։