Մոսկվան արևմտյան երկրներին հորդորում է զերծ մնալ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերից, ոչ մի «հովանոց» նրանց չի փրկի: Սյդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք հեքիաթների, պատրանքների և տեսիլքների աշխարհում չենք ապրում։ Մենք պատասխանատու մարդիկ ենք, ովքեր զբաղվում են ռազմական անվտանգությամբ և սեփական շահերի ապահովմամբ այնպես, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ իրեն ոչինչ չի սպառնում։ Եվ ոչ ոքի, ում բորբոքված ուղեղը երազում է հաղթել մեծ Ռուսաստանին, թող չթվա, թե հիմա իր ուժերը փորձելու պահն է: Նրանք պատասխան կստանան: Ոչ մի հովանոց նրանց չի փրկի», – հայտարարել է փոխնախարարը։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ցույց կտա իր հնարավորությունները ռազմավարական սպառազինությունների ոլորտում՝ արևմտյան «տաք գլուխները» սառեցնելու համար:
«Քանի որ մենք ոչ թե ուրիշներից վատ, այլ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում այս համակարգի հնարավոր կիրառումը։ Ռազմավարական հեռահարության նմանատիպ համալիրներ այսօր ոչ ոք չունի», – հավելել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ռազմավարական հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը զեկուցել էր Վլադիմիր Պուտինին «Սարմատ» համալիրի հաջող փորձարկման մասին: Միջմայրցամաքային հրթիռը կարող է թռչել ոչ միայն բալիստիկ, այլև ենթաուղեծրային հետագծով, թռիչքի հեռահարությունը գերազանցում է 35 հազար կմ-ը, ինչը հնարավորություն է տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը։
Sputnik Արմենիա