https://arm.sputniknews.ru/20260516/erevanum-meknarkel-e-mets-haghtanaki-81-rd-taredardzin-nvirvats-futzali-sirvoghakan-mrcashary-102260094.html
Երևանում մեկնարկել է Մեծ հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի սիրողական մրցաշարը
Երևանում մեկնարկել է Մեծ հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի սիրողական մրցաշարը
Sputnik Արմենիա
Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր սիրողական թիմերը (որոնք այս տարի 7-ն են): Ավանդույթի համաձայն՝ մրցանակները կհանձնեն վետերանները։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T16:41+0400
2026-05-16T16:41+0400
2026-05-16T16:41+0400
ֆուտզալ
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
երևան
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102258360_0:120:1280:840_1920x0_80_0_0_0e665439954cf231eee541717d576227.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում մեկնարկել է ֆուտզալի սիրողական մրցաշարը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 81-րդ տարեդարձին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին, դրան կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են սպորտի միջոցով ծանոթանալ, ընկերանալ և միասին վառ պահել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը։Հաղթողներին ու մրցանակակիրներին գավաթը և մեդալները հանձնում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները:«Անցյալ տարի մեր պատվավոր հյուրերն էին վետերաններ Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը և Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը (վերջինը, ցավոք, այլևս մեզ հետ չէ)», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Թովմասյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսիսյանը։Նրա խոսքով՝ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացող սիրողական թիմերը, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպություններից (ներառյալ դիվանագիտական ներկայացուցչությունները): Այս տարի մասնակցում է 7 թիմ՝ «Թովմասյան» հիմնադրամից, Ռուսաստանի և Քուվեյթի դեսպանատներից, ՀԿԵ-ից, «Յուքոմ» ընկերությունից, «Դարք Ավան»-ից և «Դվին» հյուրանոցային համալիրից։Մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբի, որոնց լավագույն երկու թիմերը կխաղան կիսաեզրափակիչում և եզրափակիչում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 21-ին:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102258360_0:0:1280:960_1920x0_80_0_0_a3a1312bf46827ebae02d4625b87dcaf.jpg.webp
ֆուտզալ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, երևան, մրցաշար
ֆուտզալ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, երևան, մրցաշար
Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր սիրողական թիմերը (որոնք այս տարի 7-ն են): Ավանդույթի համաձայն՝ մրցանակները կհանձնեն վետերանները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում մեկնարկել է ֆուտզալի սիրողական մրցաշարը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 81-րդ տարեդարձին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին, դրան կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են սպորտի միջոցով ծանոթանալ, ընկերանալ և միասին վառ պահել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը։
Հաղթողներին ու մրցանակակիրներին գավաթը և մեդալները հանձնում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները:
«Անցյալ տարի մեր պատվավոր հյուրերն էին վետերաններ Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը և Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը (վերջինը, ցավոք, այլևս մեզ հետ չէ)», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Թովմասյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացող սիրողական թիմերը, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպություններից (ներառյալ դիվանագիտական ներկայացուցչությունները): Այս տարի մասնակցում է 7 թիմ՝ «Թովմասյան» հիմնադրամից, Ռուսաստանի և Քուվեյթի դեսպանատներից, ՀԿԵ-ից, «Յուքոմ» ընկերությունից, «Դարք Ավան»-ից և «Դվին» հյուրանոցային համալիրից։
Մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբի, որոնց լավագույն երկու թիմերը կխաղան կիսաեզրափակիչում և եզրափակիչում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 21-ին: