Արթուր Խաչատրյան․ ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչպես է ծախսվել ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչպես է ծախսվել ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ որ մի բան տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն։

Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ու՞մ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզու՞մ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»։

News.am

Leave a comment