Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել

Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել

Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից։

 

Պարեկային ծառայության հետևողական աշխատանքն այս ուղղությամբ շարունակում է դրական արդյունքներ տալ։ Վերջին օրերին իրականացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր դեպքերով հայտնաբերել են 4 մարտական ատրճանակ, փամփուշտներ և այլ զինամթերք։

 

Մայիսի 11-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ՝ 32-ամյա և 26-ամյա երկու երիտասարդների։

Մայիսի 12-ին նույն հատվածում ծառայություն իրականացնելիս Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները 30-ամյա վարորդի մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, սվին դանակ և փամփուշտներ։

 

Երկու դեպքով էլ ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

Մայիսի 15-ին Դիլիջան համայնքում ծառայություն իրականացնելիս Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հաղարծին բնակավայրի վերջնամասում կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայում գտնվող պայուսակում պարեկները նկատել են կտորի մեջ փաթաթված, զենքի նմանվող առարկա։ 34-ամյա վարորդը, սակայն, պայուսակը նետել է ճանապարհի ոչ երթևեկելի, տեսանելի հատվածում։

34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին։ 34-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

 

Մեկ այլ դեպքով մայիսի 16-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Շահումյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդը, գտնվելով ակնհայտ տագնապային վիճակում, փորձել է ինչ-որ առարկա թաքցնել ուղևորի նստարանի տակ։

 

Արտաքին զննությամբ՝ նստարանի և փոխանցման տուփի արանքում, պարեկները նկատել են ատրճանակի նմանվող առարկա։ Վարորդը հայտնել է, որ այն մարտական ատրճանակ է։

 

27-ամյա վարոորդը ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ավտոմեքենայով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Leave a comment