ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են ռուսաստանցիները։ Ցանկի երկրորդ տեղում Վրաստանն է։
2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 մարդ կամ 28,7%։
ՌԴ-ին հաջորդում է Վրաստանը` 1 731 մարդ (6,7%), իսկ երրորդ տեղում Իրանն է` 648 մարդ (2,5%)։
Ցանկում 10 պետություն կա, որոնց թվում են Սիրիան, Ուկրաինան, Թուրքիան։
168.am