Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին:


«Այս գիշեր իմ հանձնարարությամբ ամերիկացի խիզախ զինվորականներն ու Նիգերիայի զինված ուժերը անթերի իրականացրել են մանրակրկիտ ծրագրված և չափազանց բարդ գործողություն՝ մարտի դաշտում ոչնչացնելով աշխարհի ամենաակտիվ ահաբեկչին: Աբու-Բիլալ Ալ-Մինուկին՝ «Իսլամական պետության» հիերարխիայի երկրորդ մարդը, կարծում էր, որ կարող է ապաստան գտնել Աֆրիկայում, բայց նա տեղյակ չէր, որ մեր աղբյուրները պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում մեզ իր յուրաքանչյուր քայլի մասին»,- նշել է Թրամփը Truth Social-ի իր էջում:


ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ալ-Մինուկին այլևս չի կարողանա ահաբեկել Աֆրիկայի ժողովուրդներին և օգնել ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ նրա մահով ահաբեկչական կազմակերպության գործունեությունը լրջորեն խաթարվում է:

Դիտումների քանակ13

Leave a comment