Արտահանումը կսկսվի Երևանով. բելգորոդցի ինժեներները ներկայացրել են ամբարձիչների մոդելներ

https://arm.sputniknews.ru/20260516/artahanumy-ksksvi-erevanic-belgvorvodci-inzhenernery-nerkajacrel-en-ambardzichneri-mvodelner-102256988.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102254982_86:0:1451:1024_1920x0_80_0_0_8f273123bd30f4169e69438abe08d5a4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ

Բաժանորդագրվել

Բելգորոդի մարզը Երևանում անցկացվող շինարարական ցուցահանդեսին մասնակցում է 4 ընկերություններով: Դրանցից մեկի (բեռնամբարձիչներ արտադրող) համար ՀՀ–ն կարող է դառնալ 1–ին արտաքին շուկան, մյուսը (ներկերի և լաքերի գործարան) արդեն աշխատել է և ցանկանում է վերսկսել վաճառքները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզից բեռնամբարձիչների համար արտահանման առաջին ուղղությունը կարող է լինել Հայաստանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտահանման աջակցման մարզային կենտրոնի տնօրեն Օքսանա Օսիպովան Երևանում անցկացվող «Construction Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ։

Ցուցահանդեսում Բելգորոդի մարզը ներկայացված է առանձին տաղավարով՝ 4 ձեռնարկություններով:

Այդ ընկերություններից մեկը՝ «Temir Hydro»-ն, արտադրում է տարբեր տեսակի արդյունաբերական ամբարձիչներ։

«Այս տեխնոլոգիան «ծնունդով» մեր մարզից է, քանի որ բոլոր թողարկվող մոդելները տվյալ ընկերությունը ոչ միայն արտադրում է, այլև ինքն է մշակում։ Տեխնոլոգիան հաջող է, բայց մինչ այժմ ընկերությունը կենտրոնացած էր ներքին շուկայի վրա: Հիմա այն ընտրել է Հայաստանը որպես գերակա ուղղություն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օսիպովան։

Եվս մեկ ընկերություն` «Եվրոսփրեյը», մի քանի տարի առաջ ներկայացված էր հայկական շուկայում և այժմ ցանկանում է վերսկսել մատակարարումները։

Ներկայացված են նաև երկու այլ արտադրողներ՝ մետաղական դռների, ինչպես նաև լարման ռելեների և այլ էլեկտրատեխնիկայի։

Օսիպովայի խոսքով` չնայած ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած դժվարություններին (մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական զինուժի կողմից), ձեռնարկությունները շարունակում են աշխատել և զարգացման ծրագրեր կազմել:

2025 թվականի վերջին Բելգորոդի մարզի արտահանման աջակցման կենտրոնը Հայաստան բերեց մի քանի գործարար ընկերությունների, որոնք այստեղ բիզնես-կապեր հաստատեցին։

«Եվ երբ մեր շինարարական ընկերություններին տեղեկացրինք այս ցուցահանդեսի մասին, շատերը հաճույքով արձագանքեցին։ Ավելին. հնարավոր է, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ տարվա երկրորդ կեսին մենք գանք նոր բիզնես-առաքելությամբ և լինենք ոչ միայն Երևանում, այլ նաև այլ քաղաքներում»,-հավելեց Օսիպովան։

Նշենք, որ Բելգորոդի մարզի արտահանման աջակցության կենտրոնը փոքր և միջին տարածաշրջանային ընկերություններին օգնում է մասնակցել արտասահմանյան ցուցահանդեսներին, որոնել գործընկերներ, ինչպես նաև մասնակի փոխհատուցում է ապրանքների արտահանման մատակարարման ծախսերը:

Leave a comment