Կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք, նախընտրական հանդիպման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ համար երաշխավորների թեման շատ զգայուն է, որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ էդպիսի ռեժիմով ապրել ենք։
Երբ մենք ունեինք անվտանգության երաշխավորներ, ովքեր պիտի պահեին մեր անվտանգությունը, այդ երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ պարզ և թափանցիկ հայտարարություն արեց, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Խոսքը Բելառուսի նախագահի մասին է»,-հավելեց վարչապետը։
Նշեց՝ պիտի հաղթահարենք ցիկլը, երբ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ ու դեն շպրտեն:
Մանրամասները՝ տեսանյութում։