Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ թիմը մայիսի 16-ին քարոզարշավը շարունակում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Երևանի բակերից մեկը հիացրել է վարչապետին իր կահավորումով և առկա հնարավորություններով։
Վարչապետը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմելով՝ նկատել է, թե պետք է նման աշխատանքները լայնորեն լուսաբանվեն, որպեսզի քաղաքացիներն իմանան, որ իրենք էլ, եթե դեռ չունեն, ունենալու են նման բակեր։
«Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ»,- ասել է վարչապետը։