Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260516/rusakan-banaky-gravel-e-kharkvovi-marzi-erku-gjugh-rd-pn-102254810.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, խարկով, ուկրաինա

ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, խարկով, ուկրաինա

Բաժանորդագրվել

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բորովայա և Կուտկովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։

Կուտկովկա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Դվուրեչանսկի շրջանում։ 2001 թվականի մարդահամարով այն ունի 678 բնակիչ։

Բորովայա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Իզյումի շրջանում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղն ուներ 6806 բնակիչ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 5740 բնակիչ։

Այսօր առավոտյան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեսչական այց է կատարել «Արևմուտք» խմբավորում և հայտարարել, որ ակտիվ հարձակում է ընթանում զորախմբի պատասխանատվության ամբողջ գոտում՝ մոտ 350 կմ երկայնքով: Բացի այդ, հարձակումը զարգացնում են Կուպյանսկ քաղաքից արևմուտք տեղակայված 6-րդ բանակի ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ

Leave a comment