Այսօր՝ մայիսի 16-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Meganews.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի առթիվ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ.
«Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին նախարարությունից:
Գերատեսչությունից նաև հավելեցին, որ ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են: