Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:


Հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Զանգելանում կայացած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։


ՌԴ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման միջոցով տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքին։

Դիտումների քանակ5

Leave a comment