Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան:


Կրեմլից հայտնել են, որ նախագահը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, համապարփակ գործընկերության և համագործակցության ամրապնդումը:


Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և երկկողմ փաստաթղթեր: Պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի և Չինաստանի կրթության տարիների բացման հանդիսավոր արարողությանը:


Ավելի վաղ Չինաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Leave a comment