Գիշերը 10 ուկրաինական ԱԹՍ փորձել է գրոհել Մոսկվան. Սոբյանին

Բաժանորդագրվել

Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Գիշերը 10 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել Մոսկվան։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ՀՕՊ համակարգերով դրանց ոչնչացման մասին:

Անօդաչուներից 2-ը քիչ առաջ են խոցվել ռուսական ԶՈւ-ի կողմից։

Վաղ առավոտից Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։ Այժմ դրանք մասամբ հանվել են, «Վնուկովո»- ում չվերթերն իրականացվում են համաձայնեցմամբ։

Leave a comment