https://arm.sputniknews.ru/20260516/emi-het-merdzecman-masin-pashinjani-vorvoshumnery-paraktum-en-hh-hasarakutjuny-vvolvodin-102251508.html
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
ԵՄ–ի հետ մերձեցման մասին Փաշինյանի որոշումները պառակտում են ՀՀ հասարակությունը. Վոլոդին
Sputnik Արմենիա
Վոլոդինը հիշեցնում է՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի չափով կորստի պատճառ։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T11:19+0400
2026-05-16T11:19+0400
2026-05-16T11:31+0400
վյաչեսլավ վոլոդին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42951110_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f22dcafc91a7432f151f24e5ca7746c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքական որոշումները հանգեցնում են երկրի հասարակության պառակտմանը։ Այս մասին MAX հարթակի իր էջում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց կյանքը ցույց տվեց հակառակը:Վոլոդինը հավելել է, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով, և այդ բացասական միտումը պահպանվում է, իսկ Հայաստանում աշխատող, այնտեղ գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են կրճատել իրենց բիզնեսը։Վոլոդինը վկայակոչել է փորձագետների գնահատականը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի կորստի պատճառ։«Կորուստներն ավելի շատ կլինեն։ Եվ դրանք ոչ բոլորն են ֆինանսական։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին արևմտյան լիբերալ արժեքներ են սերմանում, եկեղեցին են հալածում», – ասել է նա։ՌԴ Պետդումայի նախագահի կարծիքով՝ երկրի ընթացքի ընտրությունն առաջին հերթին պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42951110_7:0:1427:1065_1920x0_80_0_0_633f2f551ba176a00af18020da66eb8c.jpg.webp
վյաչեսլավ վոլոդին
վյաչեսլավ վոլոդին
Վոլոդինը հիշեցնում է՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի չափով կորստի պատճառ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքական որոշումները հանգեցնում են երկրի հասարակության պառակտմանը։ Այս մասին MAX հարթակի իր էջում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց կյանքը ցույց տվեց հակառակը:
Վոլոդինը հավելել է, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով, և այդ բացասական միտումը պահպանվում է, իսկ Հայաստանում աշխատող, այնտեղ գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են կրճատել իրենց բիզնեսը։
Վոլոդինը վկայակոչել է փորձագետների գնահատականը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանրապետության համար դառնալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի՝ առնվազն 5 մլրդ դոլարի կորստի պատճառ։
«Կորուստներն ավելի շատ կլինեն։ Եվ դրանք ոչ բոլորն են ֆինանսական։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին արևմտյան լիբերալ արժեքներ են սերմանում, եկեղեցին են հալածում», – ասել է նա։
ՌԴ Պետդումայի նախագահի կարծիքով՝ երկրի ընթացքի ընտրությունն առաջին հերթին պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա: