https://arm.sputniknews.ru/20260516/arevmtjan-zlm-nern-irenc-vorakazrkel-en-taratselvov-simvonjani-masnakcutjamb-keghtsiq-rd-agn-102250493.html
Արևմտյան ԶԼՄ-ներն իրենց որակազրկել են՝ տարածելով Սիմոնյանի մասնակցությամբ կեղծիք. ՌԴ ԱԳՆ
Արևմտյան ԶԼՄ-ներն իրենց որակազրկել են՝ տարածելով Սիմոնյանի մասնակցությամբ կեղծիք. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Խոսքը արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութի մասին է, որում Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան։ Այս տեսանյութն իրենց նյութերում… 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T10:15+0400
2026-05-16T10:15+0400
2026-05-16T10:32+0400
մարգարիտա սիմոնյան
ֆեյք
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վլադիմիր զելենսկի
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633471_0:0:1200:675_1920x0_80_0_0_b9ea8db40dac7be85b7700f97cf62330.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արևմտյան ԶԼՄ-ները, որոնք տարածել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իբր մեկնաբանությունը ռուս-հայկական հարաբերությունների թեմայով, իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր, քանի որ նեղություն չեն կրել անգամ փորձել գտնել աղբյուրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:Ավելի վաղ ամերիկյան Newsweek ամսագիրը և եվրոպական Euronews հեռուստաալիքը իրենց ռեսուրսներում նյութեր էին հրապարակել՝ օգտագործելով արհեստական բանականությամբ արված տեսանյութ, որտեղ Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան: Ինքը՝ Սիմոնյանը, նախօրեին հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Euronews-ին այն բանից հետո, երբ հեռուստաալիքն անտեսել է իբր իր մասնակցությամբ կեղծ տեսանյութի հրապարակման մասին դիմումը։«Վաղուց չի զարմացնում արևմտյան մամուլի կողմից լրագրության չափանիշների լիակատար անտեսումը: Euronews-ը և Newsweek-ը նեղություն չեն քաշել նույնիսկ փորձել գտնել աղբյուրը, իսկ RT-ի դիտողությունները կա՛մ գրված են եղել մանր տառատեսակով, կա՛մ ընդհանրապես անտեսվել են։ Այս կեղծ լուրը թողնելով իրենց ռեսուրսներում՝ տվյալ ԶԼՄ-ները հերթական անգամ իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրապարակման մեջԳերատեսչությունում ուշադրություն են դարձրել «ֆեյքի հեղինակների ցինիզմի խայտառակության աստիճանին», քանի որ դրա ստեղծման համար օգտագործվել են կադրեր, որտեղ Սիմոնյանն արցունքների միջից խոսում է անձնական կյանքի մասին։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633471_159:0:1059:675_1920x0_80_0_0_999c3a6af2f27eacced42d4ff1bee940.jpg.webp
մարգարիտա սիմոնյան, ֆեյք, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր զելենսկի, երևան
մարգարիտա սիմոնյան, ֆեյք, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր զելենսկի, երևան
Խոսքը արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութի մասին է, որում Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան։ Այս տեսանյութն իրենց նյութերում օգտագործել են Newsweek ամերիկյան ամսագիրը և Euronews եվրոպական հեռուստաալիքը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արևմտյան ԶԼՄ-ները, որոնք տարածել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իբր մեկնաբանությունը ռուս-հայկական հարաբերությունների թեմայով, իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր, քանի որ նեղություն չեն կրել անգամ փորձել գտնել աղբյուրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ամերիկյան Newsweek ամսագիրը և եվրոպական Euronews հեռուստաալիքը իրենց ռեսուրսներում նյութեր էին հրապարակել՝ օգտագործելով արհեստական բանականությամբ արված տեսանյութ, որտեղ Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու այցը Երևան: Ինքը՝ Սիմոնյանը, նախօրեին հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Euronews-ին այն բանից հետո, երբ հեռուստաալիքն անտեսել է իբր իր մասնակցությամբ կեղծ տեսանյութի հրապարակման մասին դիմումը։
«Վաղուց չի զարմացնում արևմտյան մամուլի կողմից լրագրության չափանիշների լիակատար անտեսումը: Euronews-ը և Newsweek-ը նեղություն չեն քաշել նույնիսկ փորձել գտնել աղբյուրը, իսկ RT-ի դիտողությունները կա՛մ գրված են եղել մանր տառատեսակով, կա՛մ ընդհանրապես անտեսվել են։ Այս կեղծ լուրը թողնելով իրենց ռեսուրսներում՝ տվյալ ԶԼՄ-ները հերթական անգամ իրենք իրենց որակազրկել են որպես տեղեկատվության հուսալի աղբյուր», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրապարակման մեջ
Գերատեսչությունում ուշադրություն են դարձրել «ֆեյքի հեղինակների ցինիզմի խայտառակության աստիճանին», քանի որ դրա ստեղծման համար օգտագործվել են կադրեր, որտեղ Սիմոնյանն արցունքների միջից խոսում է անձնական կյանքի մասին։