Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Ուկրաինայում խաղաղության գործընթացը և Իրանի շուրջ հակամարտությունը, ինչպես նաև համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
«Ես լավ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստանից վերադառնալուց հետո։ Մենք միասնական կարծիք ունենք. Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա պետք է բացի Հորմուզի նեղուցը։ Թեհրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք ունենալ», – գրել է Մերցը X-ում։