ԱՄՆ Պեդեպարտամենտը վստահեցնում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով:
«Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», – X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։
Հիշեցնենք` Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:
Sputnik Արմենիա