Մի կտոր Արցախ՝ Մոսկվայի սրտում. պահպանել ինքնության բոլոր շերտերը՝ սա է բովանդակում ցուցադրությունը

ԱրցախTV. Մայիսի 10-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում տերունական աղոթքով և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ բացվել է Արցախին ու նրա հոգևոր մշակութային ժառանգությանը նվիրված մշտական ցուցադրությունը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մոսկվայում ապրող արցախցիներ, սփյուռքի երևելի ներկայացուցիչներ, Արցախի Ռուսաստանի բարեկամներ։

Արցախը մոռացության չտալ ու պահպանել ինքնության բոլոր շերտերը՝ սա է բովանդակում ցուցադրությունը, որի կենտրոնում Արցախի Հանրապետության քարտեզի մանրակերտն է՝ սրբավայրերով ու աշխարհագրական տեղանուններով։

Ամբողջական տարբերակը՝ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment