ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են մնալ տանը և չմասնակցել ընտրություններին, պետք է հասկանան, որ դրանով ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք գնալու են, բայց ձայն են տալու չանցնող ուժի, կրկին պետք է հասկանան, որ ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Ըստ Պողոսյանի, ընտրական գործընթացում փոշիացված ձայների թիվը կարող է այնքան լինել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաղթի, այլ նաև ձեռք բերի սահմանադրական մեծամասնություն, ուստի այն ուժերը, որոնք իրենց իբրև ընդդիմադիր են դիրքավորում, սակայն շանս չունեն անցնելու, պետք է կողմնորոշվեն ու դուրս գան ընտրարշավից, որպեսզի չօգնեն իշխող կուսակցությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։