Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ


Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերբերվի հայկական կողմի ցանկացած ընտրության։


«Հայաստանը մեզ շատ մտերիմ երկիր է. այն դաշնակից է, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության մաս է կազմում։ Մեզ միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եվ, իհարկե, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըմբռնումով կվերաբերվենք Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրությանը»,- լրագրողներին ասել է Օվերչուկը՝ «Ռուսաստան-իսլամական աշխարհ. ԿազանՖորում 2026» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Դիտումների քանակ10

Leave a comment