https://arm.sputniknews.ru/20260515/belgvorvodum-ukrainakan-atsi-hardzakman-hetevanqvov-tuzhatsneri-tivy-hasel-e-9i-102248785.html
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 9–ի
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 9–ի
Sputnik Արմենիա
Տեղում շարունակում են աշխատել արագ արձագանքման ծառայությունները։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T23:52+0400
2026-05-15T23:52+0400
2026-05-15T23:53+0400
բելգորոդ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102245009_0:94:1000:657_1920x0_80_0_0_ed520862e9c58f4774a3fe41632c51bc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բելգորոդում բազմաբնակարան շենքի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 9–ի։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։Նույն աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքի հարձակման հետևանքով 4 մարդ է տուժել, որոնց թվում երեխա կա։Նշվում է, որ դեմքի ու ոտքերի բեկորային վնասվածքներ ստացած 19-ամյա երիտասարդը բուժում է ստանում մարզային կլինիկական հիվանդանոցում: Տուժածներից 3-ը տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Եվս մեկ տղամարդու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, նա հրաժարվել է հոսպիտալացումից։Տեղում շարունակում են աշխատել արագ արձագանքման ծառայությունները և իրավիճակային կենտրոնի մասնագետները:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102245009_0:0:1000:750_1920x0_80_0_0_8ca917cf615afc44879b26cc363ed52b.jpg.webp
բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, տուժածներ
բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, տուժածներ
Տեղում շարունակում են աշխատել արագ արձագանքման ծառայությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բելգորոդում բազմաբնակարան շենքի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 9–ի։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։
«Ճշտված տվյալների համաձայն` բազմաբնակարան շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի»,– ասված է օպերատիվ շտաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեմքի ու ոտքերի բեկորային վնասվածքներ ստացած 19-ամյա երիտասարդը բուժում է ստանում մարզային կլինիկական հիվանդանոցում: Տուժածներից 3-ը տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Եվս մեկ տղամարդու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, նա հրաժարվել է հոսպիտալացումից։
Տեղում շարունակում են աշխատել արագ արձագանքման ծառայությունները և իրավիճակային կենտրոնի մասնագետները:
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։