Նգոլո Կանտեն նոր ակումբ ունի

Ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբից տեղափոխվել է Ստամբուլի «Ֆեներբահչե», հաղորդում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թ․ ամառ։

«Ալ Իթիհադն» ու «Ֆեներբահչեն» չէին հասցրել տրանսֆերը ձևակերպել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, սակայն ՖԻՖԱ-ն թույլատրել է ավարտել գործարքը։

Նգոլո Կանտեն 2023թ․ ամռանն էր Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Ալ Իթիհադ»։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոնը խաղացել է նաև անգլիական «Լեսթերում», ֆրանսիական «Կանում» ու «Բուլոնում»։

Leave a comment