Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի

Քաղաքականություն

15.05.2026 | 23:20

Երկկողմ զբոսաշրջության ծավալների աճին զուգահեռ, հուլիսից կմեկնարկի երկրորդ ավիափոխադրողի կողմից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթների գործարկումը։ Այդ կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում հյուրընկալել է ռումինական «DAN AIR» ավիաընկերության գործադիր տնօրեն Մեթ Իան Դավիդին և հաղորդակցության ու մարքեթինգի մենեջեր Իրինա Ելենա Դրեգիչանուին։ Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթի մեկնարկի հետ կապված աշխատանքների ընթացքը և զբուսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ապրանքաշրջանառությանը միտված կանոնավոր բեռնափոխադրումների իրականացման և այդ առումով երկու երկրների գործարար շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին։

Leave a comment