ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Մասյացոտնի թեմից հայտարարություն են տարածել․
«Սիրելի՛ հավատացյալներ, Մայիսի 17-ին՝ կիրակի օրը, Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ նույն եկեղեցու հոգևոր հովվի և եկեղեցական համայնքի հրավերին ընդառաջ՝ Սուրբ Պատարագը կհանդիսապետի և օրվա պատգամը հավատացյալներին կփոխանցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակից դառնալու Սուրբ Պատարագին, որը կսկսի ժամը 11։00-ին»։