https://arm.sputniknews.ru/20260515/qp-i-pastarin-x-dnelu-hamar-mi-knvoj-en-berman-entarkel-hetvo-azat-en-ardzakel-pastaban-102247901.html
ՔՊ–ի պաստառին «X» դնելու համար մի կնոջ են բերման ենթարկել, հետո ազատ են արձակել. փաստաբան
ՔՊ–ի պաստառին «X» դնելու համար մի կնոջ են բերման ենթարկել, հետո ազատ են արձակել. փաստաբան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «X» դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ… 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T23:11+0400
2026-05-15T23:11+0400
2026-05-15T23:15+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
պաստառ
կին
ձերբակալություն
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95294360_0:8:1500:852_1920x0_80_0_0_3d74ecabfe972e08b9765ada8ef57d33.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «X» դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ Շահբազյանը, որին գրեթե ամբողջ օրը ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել: Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:Ավելի վաղ Մելիքյանն իր էջում գրել էր, որ ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել մի անծանոթ տիկնոջից, որն իրեն հայտնել է, թե գտնվում է մետրոպոլիտենում, իրեն ձերբակալում են ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Կինը դրանից հետո դարձել է անհասանելի:Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու են քրեական վարույթ նախաձեռնել, եթե կարող էր լինել վարչական իրավախախտում քարոզչական նյութերը վնասելու համար:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95294360_150:0:1483:1000_1920x0_80_0_0_f84b21bbaa507b3066a839d8d21e57a3.jpg.webp
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պաստառ, կին, ձերբակալություն, ռուբեն մելիքյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պաստառ, կին, ձերբակալություն, ռուբեն մելիքյան
Ավելի վաղ Մելիքյանն իր էջում գրել էր, որ ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել մի անծանոթ տիկնոջից, որն իրեն հայտնել է, թե գտնվում է մետրոպոլիտենում, իրեն ձերբակալում են ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Կինը դրանից հետո դարձել է անհասանելի:
«Այս ընթացքում տիկին Շողիկն անազատության մեջ էր: Նրա մոտից հեռախոսն էլ են վերցրել: Տիկնոջը ոստիկանություն էին տարել «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, քրեական վարույթ էլ է նախաձեռնվել: Նրան հարցաքննել են: Հիմա նա ազատ է արձակվել»,- հայտնում է Մելիքյանը:
Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու են քրեական վարույթ նախաձեռնել, եթե կարող էր լինել վարչական իրավախախտում քարոզչական նյութերը վնասելու համար: