Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով. ԱՄՆ Պեդեպարտամենտ

Բաժանորդագրվել

ԱՄՆ Պեդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնում է, որ շատ արդյունավետ բանակցություններ են անցկացվել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պեդեպարտամենտը վստահեցնում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով:

«Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», – X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։

Հիշեցնենք` Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:

Leave a comment